Թուրքիայի նախկին նախագահ Քանեն Էվրեն երբեւիցե չի մտածել, որ կարող է հայտնվել դատապարտյալների նստարանին։ Իրադարձությունների նման զարգացումներից խույս տալու համար, նա պատրաստ է ամեն ինչի։
Բանն այն է, որ թուրքական ընդդիմության ներկայացուցիչները կոչ են արել դատապարտել 1980թ ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին։ Այս կոչին ի պատասխան՝ 92-ամյա Էվրենը խոստացել է ինքնասպան լինել, քանի որ չի կարող տանել նման ստորացումը։
Ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, նախկին նախագահի խոսքերով, այդ դեպքում պետք է դատել ոչ միայն հեղաշրջման հրաման տվող անձանց, այլեւ անմիջական կատարողներին, նշելով, որ այդ տարիներին երկրում ամեն օր տասնյակ մարդիկ էին մահանում։
«Եթե ինձ դատել եք ուզում, նախ հարցրեք ժողովրդից, այնուհետեւ համապատասխան հարցում անցկացրեք։ Եթե ժողովուրդն ասի „թող նրան դատեն“, ես խոստանում եմ իմ ժողովուրդի առաջ, որ հերթը դատարանին չի հասնի. Ես ինքնասպան կլինեմ։ Այո, ես բացեիբաց հայտարարում եմ, որ կսպանեմ ինձ, քանի որ չեմ կարող նման խարանով ապրել»։
Հիշեցնենք, որ Էվրենը իշխանության է եկել 1980թ հեղաշրջումից հետո։ 9 տարի շարունակ նա զբաղեցրել է նախագահի պաշտոնը։ Այժմ ընդդիմությունը որոշել է դատական գործընթաց բացել նրա դեմ։



























