Հայկական ընդդիմության հանրահավաքի մասնակիցները դիմել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակներին աշտոնապես ճանաչել քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում:
ՀԱԿ-ը հույս է հայտնել, որ FIDH-ն սկզբունքային դիրքորոշում կորդեգրի եւ հայտարարություն կընդունի՝ հայաստանի իշխանություններից պահանջելով անհապաղ ազատ արձակել 14 քաղբանտարկյալներին:
«Հակառակ դեպքում Երեւանում անցկացվող հերթական կոգրեսը կնպաստի Հայաստանի իշխանությունների կատարած հանցագործությունների կոծկման գործին»,- նշել են հանրահավաքի մասնակիցները:
Այս պահին, ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանրահավաքին ելույէ ունենում ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, որը իշխանություններին քննադատել է կոմունալ ծառայությունների վճարների եւ կենսական ապրանքների գների բարձրացման համար, նաեւ նրա համար, որ իշխանությունները որեւէ գործուն քայլ չեն կատարում գնաճը մեղմելու ուղղությամբ:




























