Թուրքական ընդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանին մեղադրել է քրդական հարցի լուծման շրջանակներում երկիրը պառակտելու մեջ: Նա համարում է, որ Էրդողանը Թուրքիան բաժանելու մոդել է փնտրում։ Այս մասին հաղորդում է թուրքական «Radikal» թերթը:
Դեւլեթ Բահչելին մեղադրել է Թուրքիայի վարչապետին ահաբեկչության դեմ պայքարում կամք չցուցաբերելու համար եւ քրդական հարցի կարգավորման շրջանակներում Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից էթնիկ պառակտումները Թուրքիայի օրակարգ բերելու համար:




























