Ռուս եւ ամերիկացի ֆիզիկոսները սինթեզել են Մենդելեեւի աղյուսակի նոր տարրը։
«Նոր տարրի սինթեզն իրականացվել է կալցիում 48-ի եւ 97-րդ արհեստական տարրի իզոտոպից, որի կիսաքայքայման շրջանը 320 օր է տեւում»,- հայտնել է գիտնականներից մեկը։ Որպես նոր տարրի սինթեզի փորձերի ղեկավար՝ հանդես է եկել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը։
Փորձերի ընթացքում նոր տարրի «ծնվելու» վեց իրադարձություն է գրանցվել, հայտնում է «Ինտերֆաքսը»։




























