Վրաստանի՝ հարավօսական ուղղությամբ ուժի կիրառման վտանգը պահպանվում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, ստորագրված համաձայնագիրը «կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը, կնպաստի Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը»։

Այսպիսով, ինչպես ճշգրտել է Սերդյուկովը, Ռուսաստանն իր վրա է վերցրել Հարավային Օսիայի պաշտպանությունը։

Համաձայն պայմանագրի՝ ռազմակայանի անձնակազմին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվում են արտոնություններ։

Համաձայնագիրը նաեւ կարգավորում է ռազմակայանի օգտագործումը ինքնավարության պաշտպանության եւ անվտանգության համար՝ ներառելով նաեւ միջազգային ահաբեկչական կազմավորումների զինված հարձակումներին դիմակայելը։

Համաձայնագիրը կնքվել է 49 տարի ժամկետով՝ 15 տարի երկարաձգելու հնարավորությամբ։