Ղրղզստանում ընդդիմության կողմնակիցներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ազգային հեռուստառադիոհեռարձակման շենքը։ Այս պահին, ինչպես հայտնում է «ԿԱԲԱՐ» գործակալությունը, ընդդիմադիրները ելույթ են ունենում միաժամանակ երկու ալիքներով։ Նրանք հայտնել են, որ ցուցարարների դեմ կիրրառվել են ոչ միայն ռետինե գնդակներ, այլ նաեւ մարտական փամփուշտներ, ինչի արդյունքում էլ ավելի քան 10 մարդ է զոհվել։
Հեռուստաընկերության ղեկավարության խոսքերով, ցուցարարներից շատերը, ովքեր գտնվում են անսթափ վիճակում, հեռուստանկերության շենքից դուրս են տանում տեխնիկան։
Այս պահին Բիշքեկում «Ազգային առաջին ալիքի» եւ «Հինգերորդ ալիքի» աշխատանքները դադարեցվել են։
Ազգաբնակչությունը տեղեկություններ ստանում է ինտերնետի եւ բջջային կապի միջոցով։
Բիշքեկի կենտրոնում շարունակվում է Ղրղզստանի կառավարության շենքը պահպանող ուժերի եւ ցուցարարների միջեւ փոխհրաձգությունը։ Նրանց մեջ կան սպանվածներ եւ հրազենային վնասվածքներ ստացած մարդիկ։ Հաղորդվում է երեք սպանվածների եւ երեք տասնյակ վիրավորների մասին։ Անկարգությունների արդյունքում տուժել է ավելի քան 100 մարդ։




























