Ապրիլի 8-ին Դավիթ Համբարձումյանի անվան օլիմպիական ռեզերվի լողավազանում մեկնարկում է ջրացատկի Հայաստանի առաջնությունը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առաջնությունը կտեւի երեք օր, եւ կմասնակցեն 25 մարզիկներ, որոնք կներկայացնեն Երեւանն ու Հայաստանի մյուս քաղաքները:

Մրցումներում հաղթանակի գինը բարձր է, քանի որ հաղթողներն իրավունք կստանան մասնակցել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը կայանալու է Ֆինլանդիայում, նաեւ՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք ջրացատկի Եվրոպայի առաջնությանը: