Բաքվում ապրիլի 7-ի երեկոյան ոստիկանության 28-րդ բաժանմունքի տարածքում ուսանողների միջեւ զանգվածային ծեծկռտուք է եղել:
Ինչպես հաղորդում է «APA»-ն, ծեծկռտուքին մասնակցել են 10-15 ուսանողներ, 4 հոգի ստացել են դանակի հարվածներ: Նրանցից երկուսը՝ 22-ամյա Նահիտ Միրզաեւը եւ 21-ամյա Ալի Հասիմովը հոսպիտալացվել են ծանր վնասվածքներով:
Ծանր վիճակի պատճառով տուժածներին հնարավոր չէ հարցաքննել:
Փաստի առթիվ օպերատիվ-հետախուզական խումբ է ստեղծվել, ներկայումս իրավապահները քննչական գործողություններ են կատարում մեղավորներին գտնելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ոստիկանության տվյալներով, ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասը Ադրբեջանի տեխնիկական համալսարանի ուսանողներ են:




























