Սերժ Սարգսյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումը Վաշինգթոնում կկայանա: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը` հանդիպել Վաշինգտոնում, ուր նրանք մասնակցելու են Միջուկային գլոբալ անվտանգության վեհաժողովին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից:

Հիշեցնենք, որ երեկ Երեւանում Սերժ Սարգսյանն ընդունել է Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ում միջոցով Թուրքիայի վարչապետը Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում: