ԱՄն նախագահ Բարաք Օբամայի փորձն ու գիտելիքները չեն բավարարում: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ մեկնաբանելով իր ամերիկյան գործընկերոջ խոսքերը, թե ատոմային զենքը չի կարող օգտագործվել միայն այն երկրների դեմ, որոնք չունեն նման զենք եւ ստորագրել են ատոմային զենքի չտարածման պայմանագիրը:

Նա Օբամային բնութագրել է որպես «սկսնակի, որը ԱՄն թշնամիներին սպառնում է ատոմային զենքով, սակայն փորձ չունի»:

«Այդ հայտարարությունները վկայում են, որ Օբաման գիտելիքներ չունի: Ամերիկյան քաղաքական գործիչները տառապում են „կովբոյական“ ախտանիշով, հենց մի բան է լինում, ձեռքը գցում են զենքին՝ խնդիրները լուծելու համար»,- ասել է Ահմադինեջադը:

Ըստ նրա, Օբամայի հայտարարությունները հարկ է դիտարկել որպես սպառնալիք այն երկրների դեմ, որոնք չեն ցանկանում ենթարկվել ԱՄՆ-ի կամքին, հաղորդում է IslamNews-ը: