«Astrophysical Journal Letters» ամսագիրը գրում է, որ աստղագետները Ցուլի համաստեղությունում նոր, ոչ մի հայտնի դասի չպատկանող աստղագիտական օբյեկտ են հայտնաբերել։

Հետազոտությունները ցույց են տվել, որ օբյեկտը չի կարող շագանակագույն թզուկ լինել. նրա քաշը չի գերազանցում 10 յուպիտերական մասսան։ Բանն այն է, որ համաձայն երկնային մարմինների դասակարգման, շագանակագույն թզուկների քաշը պետք է 13 յուպիտերական մասսայից ավել լինի ։

Պարզվել է, որ երկնային մարմինը մեկ միլիոն տարեկան է, ինչը թույլ չի տալիս նրան դասել հսկա մոլորակների շարքին, որովհետեւ դրանց կազմավորման համար ավելի մեծ ժամանակ է պահանջվում։

Նշենք, որ վերջերս աստղագետների մեկ այլ խումբ հաղորդել էր եւս մեկ նոր դասի օբյեկտի մասին։ Գիտնականները դրանք սուպերմոլորակային միգամածություններ էին անվանել։