Հայաստանի կառավարությունը ապրիլի 8-ին կայացած նիստում քննության է առել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին" ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադրի եզրակացության համաձայն` նախագծի ընդունումը կխախտի բոլոր սփյուռքահայերի եւ, մասնավորապես, վիրահայերի հավասարության սկզբունքը, Ջավախքի հայապահպանությանը նպաստելու փոխարեն կարող է պատճառ դառնալ Ջավախքի հայաթափմանը։ Այս պատճառաբանմամբ կառավարությունը դեմ է արտահայտվել օրենքի նախագծին։
Նշենք, որ Շիրակ Թորոսյանը օրինագծով առաջարկում էր ավելի դյուրացնել ջավախահայերի՝ Հայաստանում բնակվելու կարգը:




























