Ապրիլի 7-ին Բեռլինի «Բաբիլոն» կինոթատրոնում տեղի է ունեցել «Aghet-Ein Völkermord» (Աղետ-Ցեղասպանություն) վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: 90 րոպե տեւողությամբ կինոնկարը նկարահանվել է գերմանացի կինովավերագրողների կողմից՝ 2009-2010թթ. ընթացքում (սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Էրիկ Ֆրիդլեր):

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից, կինոնկարի ցուցադրմանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ ֆիլմի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը: Ելույթներին հետեւել է մտքերի փոխանակում, որի ընթացքում դեսպան Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին: