Ամանորի առթիվ NEWS.am-ը ներկայացնում է բլից հարցազրույցների նոր շարք քաղաքական գործիչների հետ։

«Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը եւ ո՞ւմ հետ:

Տանը՝ ընտանիքիս հետ, այնուհետեւ՝ ռեստորանում՝ ընկերներիս հետ: Դա մեզ մոտ ավանդույթ է:

Քանի «բոնբոնեռկա» եւ կոնյակ եք գնում ամանորյա այցելությունների համար:

Երբեք չեմ գնում, տանը միշտ ունեմ:

Ամանորի սեղանի ձեր ծախսը Ձեր քանի՞ ամսվա աշխատավարձն է:

2 ամսվա, սակայն այս տարի խնայելու եմ, որպեսզի կենսաթոշակային վճարումներս անեմ:

Նոր տարվա սեղանին Ձեր ամենասիրելի ուտեստը:

Տոլման:

Քանի՞ շիշ կարող եք խմել:

Զրո շիշ, ես ալկոհոլ չեմ օգտագործում, նաեւ չեմ ծխում:

Ձմեռ պապին եք հավատո՞ւմ, իսկ Ձյունանուշի՞ն:

Երկուսին ել հավատում եմ:

Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել ձեր տանը:

Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգին: Ես նրան NEWS.am-ի միջոցով պաշտոնապես հրավիրում եմ մեր տուն Ամանորը նշելու: Հունվարի 1-ին էլ միասին կգնանք Իջեւան:

Եթե ձեր ցանկությունը իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ին՞չ կերգեիք:

Ես առանց նրա պահանջի էլ կերգեմ: Միշտ եղել եմ «Ետ արի, իմ թառլան» երգի ֆանատը:

Ամանորի գիշերը հանրությանը հայտնի մարդկանցից առաջինը ո՞ւմ եք զանգում:

Հանրությանը հայտնի մարդկանցից առաջինը զանգահարում եմ Գարիկ Մարտիրոսյանին: Կամ էլ ինքն է ինձ զանգահարում, եթե իհարկե այդ պահին դիմացս նստած չի լինում:

Նախագահի կենացը որերո՞րդն եք խմում:

Նախագահի եւ հայրենիքի կենացը միշտ խմում ենք:

Ամանորին քանի՞ կգ եք ավելանում:

Ամանորին ես նիհարում եմ:

Ինգա Մարտինյան