Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած ցանկացած առաջարկություն։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, հայտնում է ադրբեջանական ANS TV-ն։
«Մենք սատարում ենք Մինսկի խմբի բոլոր առաջարկություններն եւ նախաձեռնությունները։ Ես չեմ ուզում մեկնաբանել բանակցային գործընթացը, քանի որ դա ծայրահեղ նուրբ հարց է։ Բայց կարող եմ նշել, որ ԵՄ-ն լիովին սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,- հայտարարել է Սեմնեբին։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես հայտնել է նա, կքննարկվի ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆուլեի՝ Բաքու կատարած այցի ժամանակ։




























