1994թ. արգելված քրդական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանան դատապարտվել է 3 տարվա ազատազրկման «Քրդական բանվորական կուսակցություն ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
Լեյլա Զանան եւ նրա փաստաբանը չեն մասնակցել Դիարբեքիր քաղաքի քրեական դատարանի ամփոփիչ 5-րդ նիստին, որի ընթացքում էլ կայացվել է դատավճիռը:
Հիշեցնենք, որ Լեյլա Զանան քուրդ իրավապաշտպան է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր: Նախկինում նա արդեն 10 տարի անցկացրել է անազատության մեջ քրդական փոքրամասնության իրավունքների պաշտպանության համար, թեեւ նրան դատապարտել էին 15 տարվա ազատազրկման:




























