Երեւանի Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի միջազգային մրցաշարը։ Լավ են հանդես գալիս հայ մարզիկները, որոնցից մի քանիսը կարողացել են հասնել քառորդ եզրափակիչ։ Նրանք են՝ Կարեն Այլազյանը, Մանվել Սարգսյանը, Արա Պուլուզյանը եւ Անդրանիկ Հակոբյանը։
Նշենք,որ մրցաշարի վաղ փուլերում հաղթել են նաեւ այլ հայ մարզիկներ։




























