Հայաստանի հյուսիսում գտնվող Սյունիքի մարզում կստեղծվի նոր կենսոլորտային համալիր՝ «Զանգեզուր»: Այս մասին հայտարարել է Հայաստանի բնության պահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

«Նոր միավորը ստեղծվել է «Շիկահող» պետական արգելանոցի ու «Արեւիկ» ազգային պարկի միավորման միջոցով: Կենսոլորտային համալիրում կներառվեն նաեւ «Զանգեզուր», «Խուստուփ», «Սեւ լիճ» պետական որսարգելոցները:

Կենսոլորտային համալիրի գործառույթների մեջ լինելու է վերոհիշյալ տարածքների էկոհամակարգերի պաշտպանությունն ու դրանց ուսումնասիրությունը: Համալիրի տարածքում նախատեսվում է էկոտուրիզմի կազմակերպման հնարավորություն: