Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կարգելվի բջջային հեռախոսներ բերել: Նման որոշում է կայացրել Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում:
Ավելի վաղ արգելված առարկաների ցանկում ընդգրկված էին նաեւ բջջային հեռախոսները: Ամբողջովին դրանք բանախցերում բացառելու համար ցանկում ներառվել են նաեւ բջջային հեռախոսի մարտկոցները, sim-քարտերը, ինչպես նաեւ բջջային հեռախոսի հետ առնչություն ունեցող այս սարքերը:




























