Բանակցություններ անցկացնելու համար Ղրղզստանի ժամանակավոր կառավարության պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Առայժմ պարզ չէ, թե ինչ հանդիպումներ են նախատեսված եւ որ մակարդակներով։

Պատվիրակությունը ղեկավարում է Ղրղզստանի ժամանակավոր կառավարության՝ տնտեսության հարցերով ղեկավարի պաշտոնակատար Ալմազբեկ Աթամբաեւը։

Չի բացառվում, որ ժամանակավոր կառավարության անդամները տնտեսական օգնություն կխնդրեն Ռուսաստանից։