2013 թ. դեկտեմբերի 4-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացել է վարչական դատարանի կայացրած որոշումը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին  հայցադիմումի վերաբերյալ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում, պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի  Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը:

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ներկայացված հայցը վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ համաձայն որի հայցը ենթակա չէ վարչական դատարանի քննությանը, ինչպես նաեւ վկայակոչելով ՀՀ նախագահին ՀՀ Սահմանադրությամբ տրված լիազորություններն ու իրավունքները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարան: