Եվրոպան բաց է ուկրաինացիների համար եւ հենց որ նրանք ցանկանան ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը, Եվրոպան պատրաստ կլինի: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն՝ Բրյուսելում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Եվրոպան բաց է ուկրաինացիների համար, սակայն պարտադիր չէ, որ նրանց կառավարության: Ահա մեր հաղորդագրությունը: Ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն իրենց ապագան, սակայն ոչ կառավարությունը»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ կառավարության հանդեպ վստահությունը կորել է Վիլնյուսում:
Նշենք, որ ԵՄ երկօրյա գագաթաժողովը Բրյուսելում անցկացվում է դեկտեմբերի 19-20-ին:





























