Ընտանիքում երեխաները ավելի կապված են մայրերի, քան հայրերի հետ, հետեւաբար ազատազրկման վայրերում կանանց տեսակցությունները ավելի հաճախակի պետք է թույլատրեն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսին ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան, Տիգրան Սաֆարյանը:
Նրա խոսքով, խոսքը ոչ միայն տեսակցությունների մասին է, այլեւ ավելի արժանապատիվ պայմաններ, միջավայր ապահվելու: « Չմոռանանք, որ կանայք իրենց պատիժը կրելուց հետո վերադառնում են հասարակություն, բայց կա խտարականություն ազատազրկման վայրերում պատիժը կրած կանանց նկատմամբ: Այդ խնդիրը կա նաեւ տղամարդկանաց նկատմամբ` սկսած աշխատանքի ընդունելուց եւ վերջացրած ա վերաբերմունքով»,- ասաց փաստաբանը:
Նա միաժամանակ ավելացրեց, որ անգամ ազատազրկման վայրերում կանայք պետք է արժանանան այնպիսի վերաբերմունքի, որը որ չի նվաստեցնի նրանց արժանապատվությունը:




























