Հայաստանի խորհրդարանը քննարկում է միջպետական «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի հետագա առք ու վաառքի ու դրա հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը ներկայացրել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, համաձայնագիրը որպես վասալական բնորոշելով, Արմեն Մովսիսյանից հետաքրքրվել է, արդյոք իրեն հայտնի է, թե ինչի համար է բանտում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն. «Այդ համաձայնագիրը չի հիմնվում գործընկերային հարաբերությւնների վրա, դ վասալային համաձայնագիր է, որըչի բխում Հայաստանի ու մեր քաղաքացիների շահերից: Այն, ինչ դուք առաջարկում եք ստորագրել, դավաճանություն է, որը հակասում է պետության շահերին ու հենց դրա համար են բանտարկել Տիմոշենկոյին»:

Ի պատասխան այդ հայտարարությանը՝ Մովսիսյանը խորհուրդ է տվել Զոհրաբյանին ուշադիր ու մինչեւ վերջ կարդալ համաձայնագիրը, նախքան բարձրագոչ հայտարարություններ անելը: Դրան Զոհրաբյանը պատասխանել է, որ միայն ինքը չէ, այլեւ Հայաստանի քաղաքացիներն են կարդացել այդ համաձայնագիրը ու հենց այդ պատճառով խորհրդարանի առաջ հավաքվել են քաղաքացիներ, որոնք խորհրդարանական մեծամասնությանը կոչ են անում դեմ քվեարկել այդ համաձայնագրին: