16-ամյա դեռահաս Ջորդան Քոքսն ագլիական Բրենթվուդ քաղաքից ճարպկություն է դրսեւորել, որպեսզի կերակրի աղքատներին Սուրբ Ծնունդից առաջ, հաղորդում է Daily Mirror-ը:
Նա համացանցում հավաքել է ուտելիքի զեղչի տարբեր կտրոններ՝ վճարելով ընդամենը 4 փենս, եւ ձեռք է բերել 600 ֆունտ ստերլինգ արժողությամբ մթերք: Ջորդանը երեք սայլակում տեղավորել է թխվածքաբլիթներ, հյութեր, սերուցքներ, տապակած ճուտ եւ տոնական այլ ուտեստներ, որպեսզի Սուրբ Ծնունդից առաջ ուրախացնի կարիքավորներին:
Դրամարկղի աշխատակցուհին ստիխված է եղել անհանգստաբալ ու կանչել ադմինիստրատորին, քանի որ երբեք նախկինում այդքան զեղչի կտրոն չէր հանդիպել: Տղայի շուրջ ամբոխ է հավաքվել, որոնք հետաքրքրությամբ հետեւում էին, թե ինչպես կավարտվի պատմությունը: Նա ինքը պակաս չի զարմացել, երբ պարզվել էր որ զեղչն ընդհանուր առմամբ կազմել է 99,9 տոկոս: Խանութից Ջորդանն ուղեւորվել է մոտակա հրապարակ ու սկսել է ուտելիքը բաժանել կարիքավորներին, հաղորդում է Ridus.ru-ն:





























