Մարդիկ, ովքեր պարբերաբար սաղմոնի խավիար են ուտում, մյուսների համեմատ միջինը 7-9 տարի ավելի երկար են ապրում: Նման եզրակացության են եկել գիտնականները:

Պարզվել է, «սեղանի թագուհին» երիտասարդացնող ազդեցություն ունի եւ երկարացնում է կյանքը. ժողովուրդները, որոնք պարբերաբար սաղմոնի խավիար են ուտում, մյուսների համեմատ միջինը 7-9 տարի ավելի երկար են ապրում, գրում է ТСН-ը:

Ամենը պայմանավորված է կարմիր խավիարի հարուստ բաղադրությամբ: Այսպես, դրանում պարունակվող լեցիտինը ոչ միայն ոչնչացնում է խոլեստերինը եւ խթանում է իմուն համակարգը, այլեւ դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Խավիարի Հակաօքսիդանտային հատկությունները դրական ազդեցություն են ունենում նաեւ մաշկի վրա, քանի որ օգնում են ազատվել ազատ ռադիկալներից: Թթուները, որոնք դրա բաղադրության մեջ առկա են, նպաստում են մաշկի էլաստիկությանը, իսկ պրոտեինները խթանում են արժեքավոր սպիտակուց կոլագենի արտադրութանը, որը բջջապատերի եւ բջջի կառուցվածքի մաս է կազմում, նաեւ անվտանգության գործառույթներ է կատարում, պատասխանատու է մաշկի էլաստիկություն, խոնավեցման եւ ամրության համար: