Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 143 շենքի դիմաց, դեկտեմբերի 22-ի երեկոյան ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություներից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել՝ 20.57-ին:

Այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի 32 LO 463 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս. Ս.) շարժիչի հատվածը: