Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի վերջին նիստն ընթացիկ տարում կկայանա դեկտեմբերի 26-ին: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը:

«Հանձնաժողովի աշխատանքները կվերսկսեն Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներից հետո` 2014թ. հունվարի 9-ին եւ կշարունակվեն մինչեւ զորակոչի ավարտը:

Հանձնաժողովի նիստերը գումարվում են երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային բոլոր օրերին:

Տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով»,-ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: