Երեւանում ձնամաքրման աշխատանքներին, դեկտեմբերի 21-ին եւ 22- ին ներգրավվել է ընդհանուր թվով 64 միավոր տեխնիկա: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի վարչական շրջաններում շարունակվում են  տեղացած ու, հատկապես քաղաքի բարձրադիր հատվածներում ընդմիջումներով  շարունակվող ձյան, ինչպես նաեւ մայթերին ու բակային տարածքներում առաջացած մերկասառույցի մաքրման աշխատանքները: Գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի եւ ավազի խառնուրդով, անհրաժեշտության դեպքում փողոցները մաքրվում են հատուկ տեխնիկայով, իսկ մայթերից ու  աստիճանավանդակներից, ձնամաքրմանը զուգահեռ, նաեւ հեռացվում է մերկասառույցը:

Դեկտեմբերի 23-ի առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է 111  տոննա տեխնիկական աղ եւ շուրջ  250 խմ շլաքային ավազ։ Աշխատանքները վերահսկվում են  Երեւանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի կողմից: