Տարեցտարի համաշխարհային նորաձեւության մայրաքաղաքներում կարելի է ավելի շատ մարդկանց տեսնել, որոնք իրենց զգեստապահարանը համալրում են էթնիկ թեմաներով իրերով: Դա տրամաբանական բացատրություն ունի, արդեն ոչ առաջին սեզոնն է, որ անվանի բրենդները ոգեշնչվում են տարբեր ժողովուրդների ենթամշակույթներով:
Հայաստանում էլ այդ միտումը բացառություն չէ: Ապացույցը LaGalleria բուտիկի հնգամյակի պատվին իտալական ETRO բրենդի ներկայացրած թաշկինակներն են:
Այդ կապակցությամբ LaGalleria-ում ներկայացված են յուրահատուկ էթնո-թաշկինակներ, երկար շալեր եւ շարֆեր, որոնք պատրաստված են հատուկ հայ սպառողի համար: Ապրանքանիշը հայտնի է բարձրորակ մետաքսից , մորթուց եւ թավիշից պատրատված թաշկինակներով, եւ նվեր է արել շքեղ աքսեսուարների տեղական սիրողներին:
Թաշկինակները զարդարված են «Փեյսլի» էթնիկ զարդանախշներով: Տվյալ բուսական նախշն ընդունված է համարել պտղաբերության եւ հարստության խորհրդանիշ: Երկնագույն եւ վարդագույն վառ երանգավորումը ժամանակակից շունչ է հաղորդում հայտնի պատկանա նախշերին:
Մեզ հաջողվեց ծանոթանալ հավաքածուի հետ, եւ նշենք, որ դրանք ոչնչով չեն զիջում ETRO-ի հայտնի թաշկինակներին, որոնք վաճառվում են Neiman Marcus կամ Harrods բուտիկներում: բարեբախտաբար, ամանորյա խառնաշփոթի մեջ հարկավոր չէ Անգլիա, առավել եւս՝ ԱՄՆ մեկնել: Բացառիկ թաշկինակները կարելի է գնել LaGalleria-ում, ընդամենը 52 հազար դրամով:
Վերոնիկա Էտրոյի աշխատանքը հայտնի է ողջ աշխարհում, իսկ սահմանափակ հավաքածուն ներկայացված է միայն LaGalleria բուտիկում:
Գրիգոր Ավետիսյան
































