«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում լարված իրավիճակ էր. ընդդիմությունն ամեն կերպ իշխող մեծամասնությանը փորձում էր խանգարել` կողմ չքվեարկելու «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրին: Նույնիսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վերցրեց ՀՀԿ պատգամավորների քարտերը, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել: Հետո պարզվեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էլ Զ. Փոստանջյանի նման վերցրեց ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուբեն Հակոբյանի քարտերը.

Պարոն Աղաբաբյան, փաստորեն ոչ միայն Զարուհի Փոստանջյանն  վերցրել  ՀՀԿ ականների քվեարկության  քարտերը, այլեւ Դուք: Ինչո՞ւ։

Իմ բացակայության ժամանակ չի կարելի իմ քարտս վերցնել: Ես իրանց ներկայությամբ եմ վերցրել: Եթե հումոր ա, հումոր ա… Ես համարում եմ դա հումոր:

Նիկոլ Փաշինյանն ու  Ռուբիկ Հակոբյանը չդիմադրեցի՞ն, որ  վերցրիք քարտերը:

Երբեք… ընդհակառակը՝ ոչ մի հարցի չպատասխանեցին։

Ինքնակա՞մ տվեցին Ձեզ։

Իրանք ինքնակամ չտվեցին… Որտեղ որ իրանց քարտը դրվում ա, էնտեղից հանեցի:

Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր այդ քայլը պատասխան քայլ  էր Զարուհի Փոստանջյանի արարքին:

Ոչ միայն Զարուհի Փոստանջյանի… Այդ ամեն ինչը ոչ թե արարք կամ քայլ ա կոչվում, այլ՝ ակցիա: Ես էլ ակցիա արեցի:

Այդ դեպքում ինչպե՞ս   կգնահատեք Զարուհի Փոստանջյանի  «ակցիան»։

Գնահատում եմ դրական ընդդիմություն: Ընդդիմությունը պիտի մի բան ունենա ասելու...»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում