Հայաստանի  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Արթիկի, Կոտայքի, Դիլիջանի,Գորիսի, Կապանի  տարածաշրջանների եւ Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթուջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչեւ 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: