ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 24-ին, ԵԿՄ գրասենյակում վարչության նիստ է հրավիրել եւ հանդիպել է ԵԿՄ մարզային կառույցների ղեկավարների հետ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր: «Կոնկրետ Նոր տարվա միջոցառումների ծրագրերը, ազատամարտիկների ընտանիքներին սատարելու ծրագրեր: Քննարկել են, թե ինչով կարող են սատարել ազատամարտիկների ընտանիքներին, Ամանորի ինչպիսի միջոցառումներ են նախատեսվում, ինչպես նաեւ դեկտեմբերի 31-ին Եռաբլուր այցելելու հարցը: Արդեն ավանդույթ է դարձել, որ դեկտեմբերի 31-ին ԵԿՄ-ի պատվիրակությունները Եռաբլուր են այցելում»,- նշեց Վարդան Վարդանյանը:





























