Հենց Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչպես վարվի Ղազախստանի դիրքորոշման հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտների վերաբերյալ Նուրսուլթան Նազարբաեւի արտահայտություններին՝ կապված ղարաբաղյան հարցի հետ:

Նրա խոսքով՝ եթե Ղազախստանի նախագահի հայտարարությունը նշումի համար է, ապա Ղազախստանն իսկապես պետք է սեփական որեւէ կարծիք ունենա, որը կգրանցվի եւ որեւէ կերպ չի անդրադառնալ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետագա գործընթացի վրա: «Սակայն եթե սա ինչ-որ լուրջ նշանակություն ունենա, ապա Ղազախստանի բոլոր դժգոհությունները, բնականաբար, պետք է հասցեագրվեն ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին, որն իր հերթին ժամանակին շատ պնդեց, որ Հայաստանի ՄՄ անդամ դառնա»,- նշել է Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով՝ պետք չէ մոռանալ այն մասին, որ Ղազախստանի դիրքորոշումն այն փաստարկներից մեկն էր, որոնք բերում էին հայակական կողմերը, երբ նշում է, որ ոչ քաղաքական, ոչ տնտեսական տեսակետից Հայասատանի անդամակցությունը Մաքսային միությանը նպատակահարմար չէ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ  Ղազախստանի նախագայ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Ղազախստանւ պատրաստ է  ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին «Ճանապարհաին քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ պահանջում է պարզաբանել Մաքսային միության սահմանների հարցը՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: