«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը վերջերս թեկնածուական թեզ է պաշտպանել։ Սահակյանի մամլո խոսնակ Մարգարիտա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց. «Պարոն Սահակյանը պաշտպանել է նոյեմբերի վերջին, թեման՝ «Պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում», ու նշեմ, որ շատ բուռն պաշտպանություն է եղել, եղել են բազմաթիվ հարցադրումներ, ակտիվ, ինչպես որ կարգն է,  ընդդիմախոսներով»։

Այսպիսով, Արման Սահակյանը, 2011թ. հունիսի 22-ից ստանձնելով իր պաշտոնը, հընթացս նաեւ սովորել է, թե ինչ է իրենից ընդհանրապես ներկայացնում պետական գույքի կառավարումը։ Վատ ավանդույթ չէ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում