54-ամյա Աշոտ Մ.-ն մեղադրվում է «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Սամվել Ս.-ի դստերից թմրամիջոցի պատրաստման համար ափիոնի տեսակի թմրամիջոց ստանալու, պատրաստելու եւ իրացրելու մեջ: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 54-ամյա Աշոտ Մ.-ն «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր 53-ամայ Սամվել Ս.-ի` ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ, նրա հետ հեռախոսով ձեռք բերած պայմանավորվածության համաձայն Երեւան Զեյթուն թաղամասում հանդիպել է Սամվել Ս.-ի դստերը՝ Աննա Ս.-ին, որից ստանալով ապօրինի ձեռք է բերել ափիոնի տեսակի թմրամիջոց եւ թմրամիջոցի պատրաստման համար պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ, դրանից պատրաստել է խոշոր չափի `մոտ 2.6 գրամ, ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոց:
Նա թաքցնելով բջջային հեռախոսի լիցքավորման սարքի մեջ, այդ թմրամիջոցը փոխանցել է Սամվել Ս.-ի մատնաշնշած անձին `ոմն Կարենին: Դրանից հետո` 2013թ հունիսի 30-ին, կրկին 2013թ. հունիսի 30-ին Երեւան քաղաքի Զեյթուն թաղամասում հանդիպել է Աննա Ս.-ին, որից ստանալով` ապօրինի ձեռք է բերել ափիոն տեսակի թմրամիջոց եւ թմրամիջոցի պատրաստման համար պրեկուրատոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ, դրանից պատրաստել է խոշոր չափի 2.518 գրամ ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոց, որը թաքցրել է հագուստի գրպանում եւ փաթեթավորել պոլիէթիլենային տոպարակով:
Այնուհետեւ թմրամիջոցի պարունակությամբ փաթեթը 2013թ հունիսի 30-ին ժամը 22-ի սահմաններում, պայմանավորվածություն համաձայն Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում փոխանցվել է Սամվել Ս.-ի մատնանշած անձին` Ժորա Ո.-ին, ում մոտից պոլիէթիլենային փաթեթում գտնվող տղամարդու վերնաշապիկի գրպանում առկա, խոշոր չափի `2.518 գրամ ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել եւ առգրավել է անձնական խուզարկությամբ:
Բացի այդ, Աշոտ Մ.-ն թմրամիջոց պատրաստելու համար չպարզված հանգամանքներում, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել եւ տանը հարակից շինությունում պահել է պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ:
Քրեական գործ է հարուցվել 38-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 266 հոդվածի 4-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 23-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























