23-ամյա Վարդան Մ.-ն մեղադրվում է սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ Վիգեն Հ.-ի վիզը վնասելու մեջ: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am –ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Վարդան Մ.-ն Երեւան քաղաքի Մասիսի փողոցի 3-րդ հասցեում գտնվող արտադրամասի տարածքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Վիգեն Հ.-ին եւ վերջինիս պարանոցի շրջանի կտրած- ծակած վերքի աջ լծային երակի, աջ ներքին եւ արտաքին քնային զարկերակների ձեւով պատճառել է կյանքին վտանգ սպառնացող վնաս:
Քրեկան գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 27-ին:





























