Պակիստանի Գլխավոր դատարանը հակասահմանադրական ու անօրինական է ճանաչել 2007-ի նոյեմբերին Պակիստանում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի որոշումը: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն: Այսպիսով, Մուշարաֆը կարող է մեղադրվել պետական դավաճանության մեջ, քանի որ խախտել է գործող Սահմանադրությունը:

Հիշեցնենք, որ Մուշարաֆը իր` արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին որոշումը բացատրել էր ապստամբների դեմ պայքարով: Նա նախագահի պաշտոնից հեռացել է նախորդ տարվա օգոստոսին` ընդդիմության ճնշման տակ: Այդ ժամանակից նրա շատ ընդդիմախոսներ պահանջել էին, որպեսզի վերջինս պատասխանատվության ենթարկվի: