Արարատյան դաշտի ցրտահարությունները դեռ վտանգավոր չեն խաղողի այգիների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: «Եթե ողկույզը անհրաժեշտ կերպով պաշտպանված է, պետք չէ վախենալ: Ինչ վերաբերում է պտղատու ծառերին, ապա ջերմաստիճանը պետք է իջնի -20-ից մինչեւ -25 աստճան, որպեսզի մենք անհանգստանանք որեւէ տհաճ հետեւանքների համար»,- հայտարարել է Պետրոսյանը:
Նշենք, որ վերջին մի քանի օրերին Արարատի ու Արմավիրի մարզերում եւ Արագածոտնի նախալեռներում(հանրապետությունում խաղողամշակության եւ այգեգործության կարեւոր գոտիներ) ջերմաստիճանը պահպանվում է -10-ից -12 աստիճանի սահմաններում:





























