Վերջին տասնամյակներում Մուհամեդ մարգարեի անունը մահմեդականների շրջանում ամենատարածվածն է դարձել, մասնավորապես արաբների շրջանում: Հենց «Էյ, Մուհամեդ» արտահայտությունն ամենից շատ օգտագործվում է Սաուդյան Արաբիայում, երբ դիմում են անծանոթ մարդկանց, քանի որ այդ դեպքում պատասխան ստանալն ամենից հավանականն է: Ընդ որում այդպես դիմում են ոչ միայն մահմեդականներին, այլ նաեւ քրիստոնյաներին, նույնիսկ օտարերկրացիներին, ուստի անունը վաղուց կենցաղային բնույթ է ստացել:
Իրերի նման դասավորությունը Սաուդյան Արաբիայի հասարակության որոշակի հատվածի բողոքն է հարուցել, որը համարում է՝ մարգարեի անունն այդքան հաճախակի եւ շռայլ օգտագործումն անտեղի է: Այս կապակցությամբ Աբդել Ազիզի անվան թագավորական համալսարանի ուսանողների խումբը ակցիա է նախաձեռնել, որը կոչված է «վերականգնել Մուհամեդ մարգարեի բարի կերպարը եւ անունը», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ուսանողները սոցիալական ցանցերի եւ բջջային ծրագրերի օգնությամբ մարդկանց հաղորդագրություններ են ուղարկում եւ կոչ անում անծանոթ մարդկանց դիմելիս այլեւս չօգտագործել Մուհամեդ անունը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր մարգարեի անունն այլեւս չասոցացվի անծանոթների հետ, դադարի լինել կենցաղային եւ անդեմ,- դիմում են նրանք մարդկանց: -Անծանոթ մարդկանց դիմելու բազմաթիվ եղանակներ գոյություն ունեն, ինչպես օրինակ «եղբայր իմ» կամ գոնե «պարոն», ինչպես որ նախկինում էր»:
Շատ արաբներ կարծում են, թագավորությունը, որ թագավորությունը, որը խոշոր իսլամական սրբավայրերի օրրան է, պետք է դրական օրինակ ծառայի ողջ աշխարհին, առ այն, որ Մուհամեդի անվանը պետք է հարգանքով վերաբերվել եւ այն «զուր» տեղը չօգտագործել:





























