Անտեսել Ադրբեջանի փորձերը սպառազինությունների մրցավազք սկսել տարածաշրջանումա՝ սա ամենամեծ հանցագործությունն է: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տվյալները, որի համաձայն Ադրբեջանը 2013թ.-ին աշխարհում 15-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի երկրներում ըստ զենքի եւ ռազմական տեխնիկայի ներկրման:
Նախնական տվյալների հիման վրա կազմակերպության կողմից նախապատրաստված վերլուծության համաձայն՝ պաշտոնական Բաքուն 2013թ.-ին զենքի եւ ռազմական տեխնիկայի ներկրման վրա ծախսել է 1 մլրդ 257 մլն ամերիկյան դոլար:«Կարծում եմ, Ադրբեջանը համեստություն է» դրսեւորում եւ, ըստ էության, 15-րդ տեղում չէ, այլ առաջատարների տասնյակում է: Իսկ ըստ զենքի տեսականու, առհասարակ առաջին տեղում է: Իհարկե, կենտրոնի տվյալները մեզ համար հայտնություն չեն, մենք ինքներս շատ լավ գիտենք, թե որքան եւ ինչպես է ծախսում Ադրբեջանը, սակայն հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է իրավիճակը ներկայացվում: Ցանկալի կլիներ այս համատեքստում ուշադրություն դարձնել, որ սպառազինությունների մրցավազքի նախաձեռնությունն այնպիսի անկայուն տարածաշրջանում, ինչպիսին Անդրկովկասն է, հանցագործություն է», - ընդգծել է փորձագետը:
Միեւնույն ժամանակ Արկադի Գրիգորյանը նշել է է ադրբեջանական բանակին բնորոշ պարադոքսի մասին: Նրա խոսքով՝ եթե համաշխարհային ողջ աշխարհում բանակներն արդիականացնում են ավելի ժամանակակից զենքով, եւ զուգահեռ դրան բանակները կրճատվում են, հարեւան երկրում նկատվում է հակառակ պատկերը. Բանակն ընդլայնվում է եւ անընդհատ պահանջում է ավելին: Այստեղից էլ ռազմական բյուջեի աճը: «Սպառազինությունն ավելանում է, սակայն չի ավելանում մարտունակությունը», - նկատել է փորձագետը:Կենտրոնի տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ 2013թ.-ին աշխարհի երկրները զենք գնելու համար ծասել են նվազագույնը 65 մլրդ 982 մլն դոլար, ինչը «սառը պատերազմի» ժամանակներից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Առաջին տասնյակում են Հնդկաստանը, սաուդյան Արաբիան, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը, Քուվեյթը, Թուրքիան, Թայվանը, Ինդոնեզիան, Եգիպտոսը:





























