«Հրապարակը» գրում է. «Ջերմուկի եւ Վայքի տարածաշրջանները «նայող» Աշոտ Արսենյանի գործերը, ըստ իրեն մոտ կանգնած աղբյուրների, այնքան էլ լավ չեն:

Շատերը չեն բացառում, որ նա ինչ-որ մասով կկորցնի սփյուռքահայ գործարար Կայծակ Զեյթելյանից ժամանակին «վերցրած» «Ջերմուկ գրուպը»: Ճիշտ է, Արսենյանը միշտ համարվել է «օսոբո պրիբլիժոննի կ իմպերատորու», այն է` իշխանության «կասիրը», ամենուր ուղեկցել է սկզբում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, հետո՝ Հովիկ Աբրահամյանին, հիմա էլ Սերժ Սարգսյանին ուղեւորությունների ժամանակ վճարելով ընթացիկ ծախսերը, այնուհանդերձ, խնդիրներ կան հարկային եւ «այլ» պարտավորությունների հետ կապված՝ տեղեկացրեց մեր աղբյուրը:

Չի բացառվում, որ առաջիկայում նրան այցի գնա ոչ անհայտ Գագիկ Խաչատրյանի  կառույցը` ստուգումների նպատակով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում