Վրաստանի նախագահի աշխատավարձը նախկինում հայտարարված 9000 լարիի (~$5200) փոխարեն կկազմի 6900 լարի (~$4000)։ Համապատասխան փոփոխություն կկատարվի «Վրաստանի նախագահի աշխատանքի փոխհատուցման մասին» օրենքում։
Ըստ նախագծի հեղինակ եւ զեկուցող, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիթ Սագանելիձեի` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաձայնել է ընդդիմության այն մտքին, որ երկրի նախագահի աշխատավարձը պետք է մի փոքր պակաս լինի Գերագույն եւ Սահմանադրական դատարանների նախագահների աշխատավարձերից, ինչպես որ ընդունված է ողջ քաղաքակիրթ աշխարհում:
Օրինագիծը դրվել է քվեարկության եւ առաջին ընթերցմամբ ընդունվել ձայների մեծամասնությամբ, հայտնում են վրացական լրատվամիջոցները:





























