Կոնգոյի դեմոկրատական հանրապետության արեւելքում ՄԱԿ-ի խաղաղապահներին ու երկրի բանակին հաջողվել է հետ մղել ապստամբների կողմից քաղաքներից մեկը գրավելու փորձը:

Հանուն Ուգանդային ազատագրման ազգային բանակի դեմոկրատական միացյալ ուժերի գրոհայիններին հաջողվել է ժամանակավորապես վերահսկողություն սահմանել Կամանգո քաղաքի նկատմամբ: Քաղաքի ազատագրման գործողությանը միացել է ՀԱՀ օդուժը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով աֆրիկյան լրատվամիջոցները:

Տեղաբնակները հաղորդել են, որ ուգանդացի ապստամբները Կամանգոյի վրա հարձակվել են Ուգանդայի կանոնավոր բանակի ստորաբաժանումների հետ միասին:

Հաղորդվում է, որ ապստամբները նահանջում են դեպի այն շրջաններ, որտեղ կա մոտ 150 հազար փախստական, իսկ տեղաբնակները մտավախություն ունեն, որ ուգանդացիները դաժան հաշվեհարդար կտեսնեն նրանց հետ: Տեղաբնակները ՄԱԿ-ի խաղաղապահներից պահանջում են հումանիտար միջանցք ստեղծել, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան լքել մարտական գործողությունների շրջանը: