Դիլիջանում հնչած կրակոցների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում առայժմ ձերբակակվածներ չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնից։
Գործն առայժմ չի վերաորակվել, ձեռնարկվում են մի շարք քննչական միջոցառումներ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 24-ին Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ: Կռվի պատճառը եղել է նախկինում ունեցած անհաշտ հարաբերությունը: Վիրավոր երիտասարդներից մեկին՝ Թեղուտի գյուղապետի 34-ամյա որդուն՝ Արտավազդ Թամրազյանին, տեղափոխել են Երեւանի բժշկական հաստատություններից մեկը, որտեղ եւ նա մահացել էր։
Դիլիջանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել է Դիլիջանի 33-ամա բնակիչ Նավասարդ Աբգարյանը (Նավո), ով եւս մահացել էր: Վերջինս Դիլիջանի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդին է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (2 կամ ավելի անձանց սպանության) եւ 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Մեր տեղեկություններով՝ գործը կվերաորակավորվի, մասնավորապես՝ 34-րդ հոդվածը կհանվի: Առայժմ ձերբակալվածներ չկան:





























