Սաուդյան Արաբիայում բլոգեր Ռաիֆ Բադավիին, որը բանտում էր հայտնվել ինտերնետում իսլամը քննարկելու համար, մահապատժի են դատապարտել: Այս մասին հայտարարել է բլոգերի կինը:
2013-ի հունիսին տեղական դատարանը Բադավիին մեղավոր է ճանաչել իր վեբ-կայքում ու հեռուստամեկնաբանություններում իսլամը վիրավորելու համար ու նրան դատապարտել 7 տարի ազատազրկման ու 600 մտրակի հարվածների:
Բադավիի փաստաբանը փորձել է բողոքարկել որոշումը, սակայն Գերագույն դատարանը նրան կրկնակի մեղավոր է ճանաչել կրոնադավության մեջ, հաղորդում է CNN-ը:
Արաբիայում բողոքում են Մուհամեդ մարգարեի անունը «անտեղի» հիշատակելու դեմ





























