Մոլդովայի կոմունիստական կուսակցությունը, որը անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացած մանդատների քանակով գրավել է առաջին տեղը, սակայն չի կարողացել ստանալ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն, կարող է ընդդիմություն դառնալ: Այսօր այս մասին հայտարարել է կոմկուսի առաջնորդ, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը` կուսակցության ակտիվի հետ խորհրդակցության ժամանակ:
«Կոմունիստները պատրաստ են երկխոսության՝ իրենց ընդդիմախոսների հետ, քննարկելու համար մեր հայրենիքի ինքնիշխանությանն ու անկախությանը, երկրում կայունության ամրապնդմանն ու ազգամիջյան խաղաղությանն ուղղված առաջարկները: Սակայն ծայրահեղական ուղղվածության արմատական ուժերի աջ լիբերալ կոալիցիայի ստեղծման դեպքում անհրաժեշտ է հայտարարել „պատասխանատու ընդդիմություն“ դառնալու մասին: Այլ կերպ հնարավոր չէ հակազդել տնտեսության, սոցիալական ոլորտի ու անգամ պետականության փլուզման սցենարներին»,- ընդգծել է Վորոնինը:
Խորհրդակցության մասնակիցները նշել են, որ երկրում ապրիլյան ընտրություններից հետո կոմունիստների առաջարկած երկխոսությունն այդպես էլ մերժվեց ընդդիմադիրների կողմից:




























