Օդանավում դեբոշ կազմակերպած Չելյաբինսկի մարզպետի նախկին տեղակալ եւ «Ռոսգեոլոգիա» ընկերության նախկին թոփ մենեջեր Անդրեյ Տրետյակովը համաներմամբ չի ազատվի:
Հաղորդվում է, որ ավելի վաղ Տրետյակովի պաշտպանությունը միջնորդություն էր ներկայացրել` ՌԴ Սահմանադրության 20-ամյակի առիթով հայտարարված համաներման շրջանակում իր պաշտպանյալի նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով հարուցված քրեական գործը փակելու համար, սակայն պատասխան չէր ստացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ ՔԿ-ի Արեւմտյան Սիբիրի քննչական վարչության քննիչ Նիկոլայ Բրոդնիկովը հաստատել է, որ գործը դադարեցնելու վերաբերյալ նման միջնորդություն իսկապես ստացվել է, սակայն ինքը կարծում է, որ Տրետյակովին պետք է մերժել: Ըստ նրա` Տրետյակովին մեղադրանք է ներկայացվել նաեւ ՌԴ ՔՕ-ի եւս մեկ հոդվածով` ծեծի ենթարկելը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին Կրասնոյարսկ-Մոսկվա չվերթի օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Նովոսիբիրսկում` օդանավում ծագած կռվի պատճառով: Հարբած 45-ամյա Անդրեյ Տրետյակովը ծեծել էր ուղեկցորդին, որն իրեն չէր թողել մտնել բիզնես դասի զուգարան:
Բարձրաստիճան պաշտոնյան օդանավում կռիվ է սարքել զուգարանի պատճառով





























