Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացված ռազմաօդային զորավարժություններին արագ արձագանքել է հունական օդուժը:

Զորավարժություն անցկացնելու նպատակով օդ բարձրացած 18 թուրքական F-16 կործանիչները տագնապ են առաջացրել հունական զինված ուժերում: Հունական օդուժը թուրքական կործանիչների դեմ արագ օդ է բարձրացրել հունական կործանիչները, որոնք դեմ առ դեմ են հայտնվել թուրքական կործանիչների հետ:

Թուրքական զինված ուժերի ռադարները ֆիքսել են, որ հունական կործանիչները օդ են բարձրացել Լառնակայի եւ Լիմնի ռազմակայաններից եւ Էգեյան ծովի վրա կանխարգելիչ գործողություն են իրականացրել թուրքական կործանիչների դեմ: