Լեհաստանում հայտարարվել է 7-օրյա համազգային սուգ: «Ես հենց նոր ստորագրեցի յոթօրյա համազգային սուգ հայտարարելու մասին որոշում»,- ասել է Լեհաստանի խորհրդարանի` Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով ներկայումս ըստ Սահմանադրության կատարում է Լեհաստանի նախագահի պարտականությունները:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Սմոլենսկի մարզի ռազմական օդանավակայանում վթարի է ենթարկվել Վարշավայից Սմոլենսկ թռչող Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու ՏՈՒ-154 ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնվել է 132 հոգի: Ինքնաթիռի վայրեջքի պահին ուժեղ մառախուղ է եղել: Ինքնաթիռը բախվել է ծառերին եւ, չհասնելով թռիչքուղուն, ընկել է: Սմոլենսկի նահանգապետը հայտարարել է, որ կենդանի մնացածներ չկան: Կաչինսկին եւ նրա կինը նույնպես գտնվել են ինքնաթիռում: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, կենդանի մնացածներ չկան: Ինքնաթիռում են եղել նաեւ արտաքսման մեջ գտնված Լեհաստանի վերջին նախագահ Ռիշարդ Կաչարովսկին, Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի նախագահ Յանուշ Կուրտիկան, Լեհաստանի ազգային բանակի հրամանատար Սլավոմիր Սկշիպեկը եւ այլք։




























